Իսպանիայում հայկական հանցավոր խմբավորման կողմից թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպման գործով 83 մարդ է ձերբակալվել

․․․այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստի:
ispania-vostikanutyun

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հայկական կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու գործի հետաքննության արդյունքում 83 մարդու է ձերբակալել, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստի:

Այս մասին հայտնում է Եվրոպական Միության  Europol գործակալությունը:

Նշվում է, որ իրավապահները Իսպանիայում խուզարկություն են իրականացրել 11 տներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է 167 հազար եվրո կանխիկ գումար, հրացան, ավելի քան 50 էլեկտրոնային սարք, վարկային քարտեր, 5 շքեղ ավտոմեքենա և գործի հետ առնչվող  փաստաթղթեր, սառեցվել է 42 բանկային հաշիվ:

Reuters գործակալությունն էլ հայտնում է, որ ձերբակալված թենիսիստներից մեկը մասնակցել է թենիսի US Open-ի վերջին առաջնությանը:

*

*