Իսպանիայի ՍԴ-ն կասեցրել է Կատալոնիայի անկախության մասին օրենքի գործունեությունը

Այդպիսով, գործն անգամ դատավարության չի հասել:
katalonia

Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Կատալոնիայի՝ Իսպանիայի կազմից դուրս գալու հարցը կարգավորող օրենքի գործունեությունը: Այս մասին հայտնում է La Vanguardia թերթը:

ՍԴ-ն ընդունել է Իսպանիայի կառավարության հայտն ընդդեմ այդ օրենքի, ինչն էլ հանգեցրել է օրենքի գործողության կասեցմանը: Այդպիսով,  գործն անգամ դատավարության չի հասել:

Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները հայտարարել էին, որ թույլ չեն տա թագավորության միասնականությունն ու ամբողջականությունը ոտնահարող հանրաքվե անցկացնել:

*

*