Իսպանիայում փրկարարները Միջերկրական ծովում ալժիրցի 19 գաղթականների են փրկել

Գաղթականների նավակը նկատել են Իսպանիայի հարավարևելյան ափին մոտենալիս:
migrant

Իսպանիայի ծովային փրկարար ծառայության աշխատակիցները Միջերկրական ծովում Ալժիրի 19 քաղաքացի են փրկել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Փրկարարները գաղթականների նավակը նկատել են Իսպանիայի հարավարևելյան ափին մոտենալիս: Ինչպես նշում են փրկարար ծառայության աշխատակիցները, նմանատիպ դեպքերը շատ հաճախ են տեղի ունենում, սակայն ծովը հատող ոչ բոլոր նավակներն են նկատվում, իսկ գաղթականները՝ փրկվում:

 

*

*