Իսպանական ռազմական ինքնաթիռը պատահմամբ հրթիռակոծել է Էստոնիայի տարածքը

Հրթիռի երկարությունը 3.7 մետր է եւ կրում է 5-10 կգ պայթուցիկ
ispanakan-razmakan-inqnatir2

Իսպանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon 2000 ինքնաթիռը Էստոնիայի Օտեպյա քաղաքի շրջանում սխալմամբ «օդ-օդ» հրթիռ է արձակել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

AIM-120 AMRAAM մակնիշի հրթիռն ունի ինքնաոչնչացման ռեժիմ, սակայն չի բացառվում, որ այն ընկել է գետնին։ Հրթիռի երկարությունը 3.7 մետր է եւ կրում է 5-10 կգ պայթուցիկ։

Իշխանությունները հրահանգել են հրթիռը կամ դրա մասերը գտնողներին՝ անհապաղ զանգահարել պաշտպանության  նախարարություն։

Իսպանիան, Էստոնիան եւ ՆԱՏՕ-ն համատեղ ուսումնասիրություն են սկսել՝ արտակարգ դեպքի պատճառը պարզելու համար։

*

*