Իսպանիայում կայծակի հարվածից 40 անվավոր տուն է բռնկել

Կրակը 1,5 հազար քառակուսի մետր տարածք է ընդգրկել:
kaycak2

Կայծակի հարվածից բռնկած հրդեհը 40 ավտոկցանք (անվավոր տներ) է ոչնչացրել իսպանական Կատալոնիայի կայանատեղիում: Ինչպես հայտնել Է Elperiodico.es-ը, արտակարգ պատահարը տեղի է ունեցել Ժիրոնայի նահանգի Վենտալիո մունիցիպալիտետում:

Կրակը 1,5 հազար քառակուսի մետր տարածք է ընդգրկել: Հրդեհաշիջմանը ներգրավվել է վեց հրշեջ հաշվարկ:

Նախօրյակին ամպրոպով ուղեկցվող հորդառատ անձրեւներ են տեղացել Կատալոնիայի մի շարք շրջաններում, ինչը հանգեցրել է փողոցների հեղեղման եւ տրանսպորտի երթեւեկության խափանումների:

*

*