Ձերբակալվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը

Կասկածում են գումարների անօրինական յուրացման, կոռուպցիայի եւ փաստաթղթերի կեղծման մեջ:
ispania-ff-nakhagah

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը ձերբակալվել է կոռուպցիոն հետաքննության արդյունքում: Ձերբակալվել են նաեւ իր որդին եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի եւս երկու աշխատակից: Նրանց կասկածում են գումարների անօրինական յուրացման, կոռուպցիայի եւ փաստաթղթերի կեղծման մեջ:

Վիլյարը ՖԻՖԱ-ի ավագ փոխնախագահն է եւ ՈՒԵՖԱ-ի փոխնախագահը: Ոստիկանությունը կասկածում է, որ նա չարաշահել է իր պաշտոնը, Իսպանիայի համար ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպել եւ հօգուտ իր որդու գործարքներ կնքել: Ոստիկանությունը հետաքննությունը սկսել է դեռ 2016 թվականի սկզբին: Բողոքը ներկայացրել է Իսպանիայի Սպորտի բարձրագույն խորհուրդը:

*

*