09:49 - 14.10.2017
1615 Դիտում
Իսլանդիայի նախագահ Գվյուդնի Յոհաննեսոնը հայտնել է, որ լոգանք ընդունելու ժամանակ կոտրել է քիթը: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Նախագահը հարվածից հետո կորցրել է գիտակցությունը, նրան հիվանդանոց են տարել, այժմ իրեն լավ է զգում:
Յոհաննեսոնը Իսլանդիայի նախագահ է դարձել 2016-ի օգոստոսի 1-ին՝ 48 տարեկանում: Նա դարձել է Իսլանդիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը: