ԶԼՄ-ներ. սպանվել է ԻՊ պարագլուխ ալ Բաղդադին

Արեւմտյան, ինչպես նաեւ թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ սպանվել է։
al-baghdadi

Արեւմտյան, ինչպես նաեւ թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին սպանվել է ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածների հետեւանքով: Այս տեղեկությունը տարածել է նաեւ բրիտանական Mirror թերթը։

Վերջինիս տվյալներով՝ ալ Բաղդադին սպանվել է հունիսի 10-ին Ռաքքային հասցված ավիահարվածի հետեւանքով: Այլ աղբյուրներ հայտնում են, որ ԻՊ-ի պարագլուխն սպանվել է իրաքյան Մոսուլում:

Հունիսի 10-ին «Աս Սումարիա» իրաքյան հեռուստաալիքը հայտնել է, որ Իրաքի եւ Թուրքիայի միջեւ սահմանի շրջանում ավիահարվածների հետեւանքով վիրավորվել են ալ Բաղդադին եւ նրա շրջապատից մի քանի մարդ: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան չի հաստատել այդ տեղեկատվությունը:

ԶԼՄ-ները ալ Բաղդադիին համարում են «Ուսամա բեն Լադենի իսկական ժառանգորդը», նա հայտնի է իր արմատականությամբ եւ դաժանությամբ: Նրա ղեկավարած խմբավորման ահաբեկչական գործունեության հետեւանքով Իրաքում զոհվել են մի քանի հազար խաղաղ բնակիչներ: Միայն 2014 թվականի հունիսի 10-ից զոհվել Է ավելի քան 1200 մարդ:

*

*