«ԻՊ»-ի զինյալները վերահսկողության տակ են վերցրել Սիրիայում գազի հանքավայրը — Երկիր Մեդիա

«ԻՊ»-ի զինյալները վերահսկողության տակ են վերցրել Սիրիայում գազի հանքավայրը

Ահաբեկիչները զավթել են արտադրական հզորությունները, սպանել են նվազագույնը 30 սիրիական բանակի զինծառայողների...
isis-islamakan-petutyun

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի արևելքում գտնվող Էշ-Շաեր գազի հանքավայրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը:

Նշվում է, որ ահաբեկիչները զավթել են արտադրական հզորությունները, սպանել են նվազագույնը 30 սիրիական բանակի զինծառայողների, առգրավել են ծանր զինտեխնիկա, այդ թվում՝ տանկեր և հրթիռներ:

Գրոհայիններին հաջողվել է գրավել հանքավայրը երեքօրյա ծանր մարտերից հետո՝ չնայած սիրիական ռազմական օդուժը ինտենսիվ ռմբակոծությանը: Լուրը հաստատել է նաև Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը:

*

*