«Իրմա»-ն առանց լույս է թողել ֆլորիդացիներին

«Իրմա»-ն վերջին տասնամյակի ընթացքում Ատլանտյան օվկիանոսում մոլեգնած ամենահզոր փոթորիկն է:
irma

«Իրմա» փոթորկի հետեւանքով ամերիկյան Ֆլորիդա նահանգի տների մոտ 60 տոկոսը դեռ հոսանքազրկված է: «Իրման», որի ուժգնությունն աստիճանաբար թուլանում է, առնվազն տասը մարդու կյանք է խլել Միացյալ Նահանգներում: 6 զոհ գրանցվել է Ֆլորիդա նահանգում, երեքը՝ Ջորջիայում, մեկը՝ Հարավային Կարոլինայում:

Հիշեցնենք, որ մինչ Միացյալ Նահանգներ հասնելը, «Իրմա» փոթորիկը կաթվածահար էր արել Կարիբյան կղզիները՝ խլելով առնվազն 37 մարդու կյանք:

«Իրմա»-ն վերջին տասնամյակի ընթացքում Ատլանտյան օվկիանոսում մոլեգնած ամենահզոր փոթորիկն է:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*