Ֆլորիդա նահանգի ծերանոցում զոհվածների թիվը հասել է 8-ի

Սեպտեմբերի 13-ին այս մասին հայտնել է քաղաքային ոստիկանությունը:
irma-ceranoc

Հոլիվուդի (Ֆլորիդայի նահանգ) ծերանոցում, որտեղ «Իրմա» փոթորկից հետո չկար էլետրաէներգիա եւ չէին աշխատում օդորակիչները, զոհվածների թիվը հասել է 8-ի:

Սեպտեմբերի 13-ին այս մասին հայտնել է քաղաքային ոստիկանությունը:

«Հաստատված է, որ զոհվել են Hollywood Hills վերականգնողական կենտրոնի ութ խնամյալներ»,- նշված Է տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Հոլիվուդի ոստիկանական վարչության պետ Թոմ Սանչեսը հայտարարել է, որ մարդանց մահվան փաստով կատարվում է հետաքննություն:

Ֆլորիդայում եւս առնվազն 13 մարդ է զոհվել փոթորկի ժամանակ, ինչպես նաեւ տարերային աղետի հետեւանքների վերացման աշխատանքների ընթացքում: Հարավային Կարոլինայի նահանգում «Իրմայի» զոհ է դարձել չորս մարդ, երկու հոգի զոհվել Է Ջորջիայում:

*

*