12:07 - 19.04.2019
318 Դիտում
Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքում գիշերը տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել է 29-ամյա Լայրա Մաքքին: Նա մասնագիտությամբ լրագրող էր:
Ոստիկանները միջադեպը դիտարկում են որպես ահաբեկչություն: Հաղորդվում է, որ զինված անձինք կրակ են բացել ոստիկանության մեքենաների ուղղությամբ, նաեւ բենզինով լցված շշեր նետել: 2 մեքենա է այրվել:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, անկարգությունները սկսվել էին՝ քաղաքի որոշ շրջաններում ոստիկանների իրականացրած խուզարկություններից հետո: