Իռլանդիայում ջրհեղեղ է

Ավելի քան 1200 տուն մնացել Է առանց էլեկտրաէներգիայի։
irlandia-jrhexex

Իռլանդիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում մոլեգնող հեղեղումների պատճառով ավելի քան 1200 տուն մնացել Է առանց էլեկտրաէներգիայի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Journal հրատարակությունը՝ վկայակոչելով ճանապարհային ծառայություններին: Հրատարակության տվյալներով՝ իռլանդական Դոնեգոլ կոմսության հյուսիսում Էլեկտրականություն չկա 600-ից ավելի տներում:

Մի քանի ճանապարհներ փակ են կամուրջների քանդվելու եւ ցեխահոսքերի պատճառով: Մասնավորապես, ճանապարհները փակ են Իռլանդիայի Սլայգո եւ Բոուլի քաղաքների մերձակայքում:

BBC-ն հայտնում Է, որ Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքում մարդիկ հարկադրված են եղել իրենց տներից հեռանալ սաստիկ հեղեղումների պատճառով, եւս մի քանիսը փակված են մնացել իրենց ավտոմեքենաներում։

 

*

*