Իրաքի խորհրդարանը հավանություն տվեց Իրաքյան Քուրդիստանի սահմանների լիակատար փակմանը

Իրաքի կառավարությունը ինքնավարության իշխանություններից պահանջել Է Բաղդադի հսկողությանը հանձնել...
iraq-xorhrdaran

Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) սեպտեմբերի 25-ին քվեարկել Է Իրաքյան Քուրդիստանում երկրի սահմանում տեղակայված բոլոր հսկիչ անցակետերի փակման օգտին՝ ի պատասխան այդ ինքնավար տարածաշրջանում անկախության հանրաքվեի անցկացման:

Ինչպես հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը, խոսնակ Սալիմ ալ Ջուբուրիի նախագահությամբ կայացած նիստին չեն մասնակցել քրդական խմբակցությունները, որոնք բոյկոտում են երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի նստաշրջանները:

Իրաքյան Քուրդիստանի տարածքում սեպտեմբերի 25-ին ընթացող հանրաքվեի նախաշեմին Իրաքի կառավարությունը ինքնավարության իշխանություններից պահանջել Է Բաղդադի հսկողությանը հանձնել սահմանային անցակետերն ու օդանավակայանները:

*

*