Իրաքի Թալ Աֆար քաղաքն ամբողջությամբ ազատագրված է

Այն Իրաքում «Իսլամական պետության» զավթած վերջին մի քանի քաղաքներից մեկն էր:
iraq

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին պաշտոնապես հայտարարել է Թալ Աֆար քաղաքի ամբողջական ազատագրման մասին:

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հսկողությունից քաղաքն ազատելու համար իրաքյան ուժերից մոտ 2 շաբաթ պահանջվեց:

Թալ Աֆարը Սիրիայի սահմանից մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա է: Այն Իրաքում «Իսլամական պետության» զավթած վերջին մի քանի քաղաքներից մեկն էր:

Թալ Աֆարի ազատագրմամբ՝ Նայնավա նահանգն ամբողջությամբ իրաքյան ուժերի հսկողության տակ է:

*

*