Իրաքի Գերագույն դատարանը կասեցրել է հանրաքվեի անցկացումը Քուրդիստանում

Բաղդադում քվեարկությունը համարում են անօրինական, դրան դեմ Է քվեարկել խորհրդարանը:

Իրաքի Գերագույն դաշնային դատարանը սեպտեմբերի 18-ին որոշում Է կայացրել Իրաքյան Քուրդիստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը կասեցնելու մասին:

«Դատարանը որոշում Է Քուրդիստան տարածաշրջանի նախագահի հրամանագրով 2017 թվականի սեպտեմբերի 25-ին նշանակված հանրաքվեի անցկացումը կասեցնել՝ մինչեւ այդ որոշման սահմանադրականության վերաբերյալ որոշման ընդունումը»,-ասված Է դատարանի մամուլի ծառայության ղեկավար Իյաս աս Սամուկի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ  Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների կարծիքը:

Բաղդադում քվեարկությունը համարում են անօրինական, դրան դեմ Է քվեարկել խորհրդարանը:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ կայացած հանդիպմանը հանդես են եկել այլընտրական առաջարկությամբ՝ հորդորելով հետաձգել անկախության հանրաքվեն։

 

*

*