Իրաքի կառավարական ուժերն ազատագրել են Ռուտբա քաղաքը

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին նշել է, որ աջակցություն են ստացել Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի օդուժից:
iraq-rutba

Իրաքի կառավարական ուժերն ազատագրել են Անբար նահանգի Ռուտբա քաղաքը, որը 2014 թվականից «Իսլամական պետության» վերահսկողության ներքո էր: Այս մասին հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին: Նա նշել է, որ աջակցություն են ստացել Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի օդուժից:

Քաղաքը տեղակայված է Հորդանան տանող գլխավոր ճանապարհին: Ռուտբայի ազատագրման գործողությունները սկսվել էին երկուշաբթի՝ մայիսի 16-ին:

*

*