Իրաքի ԶՈՒ-ը սկսել են Մոսուլն ԻՊ-ից ազատելու խոշորամասշտաբ գործողությունը

BBC-ի փոխանցմամբ, տանկերը շարժվում են քաղաքի ուղղությամբ:
iraq

Իրաքի զինված ուժերը սկսել են երկրի երկրորդ ամենախոշոր քաղաքը` Մոսուլը, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումից ազատագրելու խոշորամասշտաբ ցամաքային գործողությունը. այս մասին հայտնել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:

BBC-ի փոխանցմամբ, տանկերը շարժվում են քաղաքի ուղղությամբ: Կառավարական ուժերի կազմում են նաեւ քրդական ռազմական միավորումները` փեշմերգաները: Նրանց աջակցություն են ցուցաբերում Միացյալ Նահանգների գլխավորած հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի օդային ուժերը:

Մոսուլում, որը գրեթե առանց դիմադրության 2014 թվականի հունիսին հանձնվեց Իսլամական պետության ծայրահեղականներին, ներկայում գտնվում է շուրջ մեկուկես միլիոն մարդ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն օ՛Բրայանը մտավախություն է հայտնել, որ Մոսուլի ազատագրման գործողությունը կարող է վտանգել խաղաղ բնակիչների կյանքը:

Իսլամական պետության ծայրահեղականները քաղաքը համարում են Իրաքում իրենց մայրաքաղաքը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները