Իրաքը սկսել է Մոսուլի ազատագրման գործողությունները

Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքը 2014 թվականից ԻՊ-ի վերահսկողության ներքո է:
iraq-mosul-azatagrum

Իրաքի զինված ուժերը սկսել են Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունները: Քաղաքը 2014 թվականից «Իսլամական պետության» վերահսկողության ներքո է:

Իրաքի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ, այսօր երկրի զինված ուժերը, Միացյալ Նահանգների գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի օդուժի աջակցությամբ, մարտեր են մղել ծայրահեղական խմբավորման զինյալների դեմ՝ նրանց դուրս շպրտելով տարածաշրջանի մի շարք գյուղերից եւ առաջ շարժվելով դեպի Մոսուլ: Այն Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքն է:

*

*