Բաղդադում առեւանգված լրագրողին ազատ են արձակել առանց վնաս պատճառելու

Դեկտեմբերի վերջին զինված անհայտ անձինք իրաքցի լրագրողին առեւանգել էին Բաղդադի իր տնից:
iraq-lragrogh

Իրաքի մայրաքաղաքում առեւանգված լրագրողին, դեպքից մեկ շաբաթ անց, առանց վնաս պատճառելու ազատ են արձակել: Դեկտեմբերի վերջին զինված անհայտ անձինք իրաքցի լրագրողին առեւանգել էին Բաղդադի իր տնից:

Նրանք ներկայացել էին անվտանգության ուժերի աշխատակիցներ, այնուհետեւ ներխուժել էին Աֆրա ալ-Քաիսիի բնակարան: Զիյադ ալ-Աջիլի կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ առեւանգողները վերադարձրել են նաեւ լրագրողուհու մեքենան, հեռախոսը, նոթբուքը եւ զարդերը: 43-ամյա ալ-Քաիսին աշխատել է միջազգային «Աշ-Շարք ալ Աուսաթ» թերթում, որը արաբերենով է հրատարակվում, նաեւ համագործակցում է մի շարք լրատվական պորտալների հետ:

*

*