Ջոն Քերիին հաջողվել է ավելի քան 2 միլիարդ դոլար հավաքել Իրաքին օգնելու համար

Գումարը կուղղվի տեղահանվածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելուն, ականազերծման աշխատանքերին, վերջերս ազատագրված շրջանների բնակիչներին անհապաղ օգնելուն:
Jon-qeri

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիին հաջողվել է ավելի քան 2 միլիարդ դոլար հավաքել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքար մղող Իրաքին օգնելու համար: Չորեքշաբթի պետքարտուղարությունում Քերին հյուրընկաելել է դոնոր երկրների ներկայացուցիչներին:

Հաղորդվում է, որ գումարը կուղղվի տեղահանվածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելուն, ականազերծման աշխատանքերին, վերջերս ազատագրված շրջանների բնակիչներին անհապաղ օգնելուն: ՄԱԿ-ի տվյալներով, ներկայում օգնության կարիք ունեցող շուրջ 10 միլիոն իրաքցի կա եւ տարվա վերջում այդ թիվը կարող է աճել՝ հասնելով 13 միլիոնի:

Ի դեպ, Միացյալ Նահանգներում այսօր հանդիպել են նաեւ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ներկայացուցիչները՝ համաձայնության գալով «Իսլամական պետությանը» պարտության մատնելու ռազմավարության շուրջ:

*

*