Իրաքում ԻՊ-ի զինյալները դաժանաբար խաղաղ բնակիչների են սպանում. ՄԱԿ

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է Իրաքում իրականացվող ռազմական գործողություններին թուրքական կողմի մասնակցության մասին:
iraq-ip

ՄԱԿ-ը տվյալներ է ստացել, որ Իրաքում Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման զինյալները դաժանաբար խաղաղ բնակիչների են սպանում՝ ահ ու սարսափ տարածելու համար: Հաղորդվում է, թե զինյալները 15 բնակչի են սպանել, ապա նրանց մարմինները գետը նետել: Մի դեպքում էլ մի շարք կանանց ու երեխաների ստիպել են մի գյուղից դեպի մյուսը քայլել, ապա գնդակահարել են:

ՄԱԿ-ը փորձում է ճշտել այս լուրերի իսկությունը:

Իրաքի կառավարական բանակը շարունակում է ավելի քան 2 տարի Իսլամական պետության վերահսկողության տակ գտնվող երկրի երկրոդ ամենամեծ քաղաքի՝ Մոսուլի ազատագրման գործողությունը: Մտավախություն կա, որ ծայրահեղական խմբավորման զինյալները քաղաքի բնակիչներին որպես կենդանի վահան կօգտագործեն:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է Իրաքում իրականացվող ռազմական գործողություններին թուրքական կողմի մասնակցության մասին: «Եթե Թուրքիայի համար որեւէ սպառնալիք առաջանա, ապա մենք բոլոր միջոցները կօգտագործենք, այդ թվում ցամաքային գործողություններ կսկսենք: Եթե Իրաքի զարգացումները սպառնան Թուրքիայի անվտանգությանն ու կայունությանը, ինչպես Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման առաջացրած սպառնալիքը, եթե մեր համբերությունը սպառվի, կչեզոքացնենք այդ վտանգը»,- ասել է Չավուշօղլուն:

Պաշտոնական Անկարան ավելի վաղ հայտարարել էր, թե Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի շրջանակում մասնակցում է Մոսուլի ազատագրման գործողությանը: Պաշտոնական Բաղդադը սակայն հերքում է Թուրքիայի այս հայտարությունը:

*

*