Իրաքի հյուսիսում եզդիաբնակ գյուղերի բնաջնջումից 4 տարի է անցել

Հայաստանի Հանրապետության տարբեր պաշտոնյաններ քանիցս միջազգային հարթակներում բարձրացրել են այս հարցը:
ezdineri-ceghaspanutyun

4 տարի առաջ այս օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լայնածավալ հարձակում սկսեց Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Շանգալ շրջանում՝ բնաջնջելով 50 գյուղ:

Ահաբեկիչները եզդիներին ստիպում էին կրոնափոխ լինել եւ մերժում ստանալով` անմարդկային բռնությունների էին ենթարկում նրանց: Հազարավոր եզդիներ սպանվեցին, կանայք եւ երեխաներ գերեվարվեցին: Միայն Շանգալից գաղթի ճամփան բռնեցին 400 հազարից ավելի եզդիներ, հազարավորներն էլ, փախչելով ահաբեկիչների վայրագություններից, բարձրացան մոտակա լեռները՝ մնալով առանց ապաստանի, ջրի, սննդի, բժշկական օգնության եւ այսօր էլ շատերը շարունակում են ապրել այդ պայմաններում՝ վրանների մեջ:

Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքով, 21-րդ դարում տեղի ունեցած այս ցեղասպանությունը համապատասխան գնահատականի չի արժանացել միջազգային կառույցների կողմից, պետությունները չեն ճանաչել այն: Հայաստանի Հանրապետության տարբեր պաշտոնյաններ քանիցս միջազգային հարթակներում բարձրացրել են այս հարցը: Ազիզ Թամոյանը նշում է, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ եզդիներն ապրում ու բարգավաճում են եւ այն իրենց հայրենիքն են համարում:

*

*