Իրաքում դժգոհությունների ալիքը չի հանդարտվում

Արդեն մեկ ամիս է՝ փակ են կառավարական շենքերը, դպրոցներն ու համալսարանները:
iraq-cuycer

Հակակառավարական ակցիաները շարունակվում են Իրաքում: Վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդին հորդորել է քաղաքացիներին վերջ տալ ցույցերին՝ ընդգծելով, որ դրանք կաթվածահար են արել երկիրը, տնտեսությանն էլ միլիարդավոր դոլարների վնաս պատճառել:

Իրաքի վարչապետը նշել է, որ արդեն մեկ ամիս է՝ փակ են կառավարական շենքերը, դպրոցներն ու համալսարանները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբից՝ տնտեսական ճգնաժամի եւ կոռուպցիայի դեմ ուղղված ցույցերի ժամանակ ավելի քան 200 մարդ է զոհվել:

*

*