Բաղդադի նահանգապետը հրաժարական է տվել ցույցերի պատճառով

Իրաքում հոկտեմբերի 1-ից շարունակվող բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 113-ի
iraq,-cuycer

Իրաքի Բաղդադ նահանգի կառավարության ղեկավարը հրաժարական է  տվել, նահանգային խորհուրդն ընդունել է այն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրաքում հոկտեմբերի 1-ից շարունակվող բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 113-ի, տուժածներինը՝ ավելի քան 4,1 հազար։

Ցուցարարները փողոց են դուրս եկել կոռուպցիայի դեմ պայքարի, գործազրկության նվազեցման, կոմունալ ծառայությունների աշխատանքի բարելավման պահանջներով։ Ցույցերն առաջինն են մեկ տարի առաջ Ադել Աբդ ալ Մահդիի կառավարության նշանակումից հետո։

ՄԱԿ-ը պահանջել է դադարեցնել Իրաքում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները և բաց քննություն անցկացնել՝ խաղաղ ցուցարարների զոհվելու հանգամանքները պարզելու համար։

*

*