Թրամփը հանդես կգա հայտարարությամբ

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարության հիմնական դրույթները
tramp

Միացյալ Նահանգները դիմակայելու Է Իրանի ապակայունացնող ազդեցությանը եւ զսպելու Է նրա ագրեսիան՝ այդ նպատակով ակտիվացնելով փոխգործակցությունը տարածաշրջանի մի շարք պետությունների հետ:

Այդ մասին խոսվում Է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ռազմավարության հիմնական դրույթներում, որոնք տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Առաջին կետն ազդարարում Է, որ «Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունն ուղղված Է Իրանի կառավարության ապակայունացնող ազդեցության չեզոքացմանը եւ նրա արգեսիայի զսպմանը»:

«Մենք կակտիվացնենք մեր ավանդական դաշինքները եւ տարածաշրջանային գործընկերությունները՝ որպես պատվար Իրանի քայքայիչ գործունեության դեմ, ինչպես նաեւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման համար»,-նշվում Է փաստաթղթի երկրորդ կետում:

Երրորդ դրույթը հակազդեցություն Է նախատեսում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), «նրա չարամիտ գործողությունների ֆինանսավորմանը»: «Մենք կմիավորենք միջազգային հանրակցությունը ԻՀՊԿ-ի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների դատապարտման համար»,-ասված Է մեկ այլ կետում: Մնացած երկու դրույթները վերաբերում են իրանական «բալիստիկ հրթիռների եւ ասիմետրիկ այլ զենքի» կողմից ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին սպառնալիքի հակազդմանը, ինչպես նաեւ միջուկային զենք ստանալու իրանական ռեժիմի բոլոր փորձերի կասեցմանը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սպիտակ տունը, Թրամփը հոկտեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:45-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:45-ին), հանդես կգա հայտարարությամբ, որոնում կշարադրի Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը։

*

*