Հասան Ռոհանի. Մենք կշարունակենք արտադրել մեզ անհրաժեշտ զինատեսակները

Իրանի նախագահի պատասխանը Դոնալդ Թրամփին
iran-hasan-rohani

«Մեր սպառազինություներն ու մեր հրթիռային ծրագիրը, մեր հրթիռները նախատեսված են պաշտպանության համար։ Մենք կշարունակենք արտադրել մեզ անհրաժեշտ զինատեսակները, ու դրան հասնելու համար կկրկնապատկենք մեր ջանքերը։ Դրանք նախատեսված են զսպելու եւ պաշտպանության համար»,-հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Press TV հեռուստաընկերության եթերում։

Իրանի նախագահի ելույթը պատասխան էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամերիկացիներին հղված ուղերձին, որտեղ Թրամփը հայտարարեց, որ հրաժարվում է պաշտոնապես Կոնգրեսին հաստատել, թե Իրանը պահպանում է միջուկային համաձայնագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային «վեցնյակը» (ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) «պատմական» համաձայնության էին եկել 2015-ի հուլիսի 14-ին՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

 

 

*

*