90-ամյա այաթոլլահ Ահմադ Ջանաթին ընտրվել է Իրանի փորձագետների խորհրդի նոր նախագահ

Նրա թեկնածությունը պաշտպանել են խորհրդի հինգերորդ գումարման առաջին նիստին ներկա 86 պատգամավորներից 51-ը:
iran

Հարեւան Իրանում ընտրել են փորձագետների խորհրդի նոր նախագահի: 90-ամյա այաթոլլահ Ահմադ Ջանաթին ընտրվել է երկամյա մանդատով:

Նրա թեկնածությունը պաշտպանել են խորհրդի հինգերորդ գումարման առաջին նիստին ներկա 86 պատգամավորներից 51-ը:

Հաղորդվում է, որ Ջանաթին պահպանողական հայացքների կողմնակից է: Իրանի փորձագետների խորհուրդը բաղկացած է 88 անդամից: Նրանք են ընտրում երկրի հոգեւոր առաջնորդին: Լիազորված են նաեւ պաշտոնանկ անել երկրի ղեկավարին եւ հոգեւոր առաջնորդին:

*

*