Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը դրական է ազդել միջազգային առեւտրի վրա. Մոգերինի

Հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
iran

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարման շրջանակներում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն է ունեցել միջազգային առեւտրի եւ Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների վրա:

Այդ մասին հունվարի 11-ին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ամփոփելով Իրանի եւ հանրակցության այն 3 երկրների արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքները, որոնք մտնում են իրանական միջուկային դոսիեի գծով ՄԱԿ-ի միջնորդների վեցյակի մեջ: Խոսքը վերաբերում է Գերմանիային, Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային:

Մոգերինին ընդգծել է, որ ԵՄ-ն պնդելու է «ԳՀՀԾ-ով նախատեսված պատժամիջոցների չեղարկման գործընթացի լիակատար ավարտումը համաձայնագրի բոլոր մասնակիցների կողմից»:

 

 

*

*