Իրանը տարհանել է լցանավերի անձնակազմերին

Միջադեպ՝ Օմանի ծոցում
omani-coc

Օմանի ծոցում՝ Իրանին ափամերձ հատվածում, հարձակման են ենթարկվել 2 նավթային տանկերներ: Այս մասին հայտնում են արաբական եւ իրանական լրատվամիջոցները: Խոսքը վերաբերում է Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող Front Altair-ին եւ Պանամայի լցանավերից մեկին:

Իրանը փրկարարական գործողություն է իրականացրել եւ անվտանգ վայր է տեղափոխել լցանավերի անձնակազմերին՝ ընդհանուր առմամբ 44 մարդու:

Հաղորդվում է նաեւ, որ տանկերների գտնվելու վայրում լսվել են պայթյունների ձայներ: Իսկ Պակիստանի եւ Օմանի ծովային նավահանգիստներն աղետի ազդանշան են ստացել լցանավերի անձնակազմերից: Բայց թե հստակ ինչ է տեղի ունեցել Օմանի ծոցում, տեղեկություններ չեն հրապարակվում:

Մոտ մեկ ամիս առաջ 4 նավթային տանկերներ էին հարձակման ենթարկվել Կարմիր Ծովում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ջրային տարածքներում: ԱՄՆ-ն այդ ժամանակ հարձակման մեջ մեղադրել էր Իրանին:

*

*