Իրանի ՊՆ նախարարը պարզաբանել է, թե ինչու են ռուսական կործանիչները օգտվում իրենց ավիաբազայից

Իրանի պաշտպանության նախարարը նշել է, որ ռուսական կործանիչներին Սիրիայի իշխանությունների խնդրանքով են ընդունել Համադան ավիաբազա՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարի շրջանակում:
iran-pn

Իրանի պաշտպանության նախարարը նշել է, որ ռուսական կործանիչներին Սիրիայի իշխանությունների խնդրանքով են ընդունել Համադան ավիաբազա՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարի շրջանակում:

Նախարարը նշել է, որ ռուսական ռմբակոծիչները իրանական ավիաբազա են թռչում՝ այնտեղ վառելիք լիցքավորելու կամ զինվելու համար, ապա մեկնում Սիրիա: Ռուսական օդուժը կկարողանա օգտագործել Համադան ավիաբազան այնքան, որքան պետք լինի, անհրաժեշտության դեպքում էլ Իրանը կտրամադրի իր տարածքում գտնվող նաեւ այլ ավիաբազաներ:

Օգոստոսի 16-ին ռուսական կործանիչներն առաջին անգամ թռիչք կատարեցին Համադանից՝ մեկնելով Սիրիա՝ այնտեղ հաստատված ահաբեկչական խմբավորումների դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար: Այդ փաստը մեծ քննարկումների առիթ դարձավ, հատկապես մտահոգված է Միացյալ Նահանգները:

*

*