Իրանում երկրաշարժից շուրջ 12 հազար տուն Է ավերվել

Այդ թվում՝ պատմական օբյեկտներ եւ հուշարձաններ:
iran-erkrasharj

Շուրջ 12 հազար տուն Է ավերվել Իրանի արեւմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Իրանի Կարմիր Մահիկի փրկության եւ օգնության կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմին:

Իրանի մշակութային ժառանգության, արհեստների եւ զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Ալի Ասղար Մունեսանն ավելի վաղ հայտնել Էր, որ երկրաշարժը վնաս Է հասցրել մի քանի պատմական օբյեկտների եւ հուշարձանների:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Իրան-Իրաք սահմանին տեղի էր ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Զոհերի թիվը գերազանցում է 350-ը:

 

*

*