Նոր միջադեպ՝ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև

Թեհրանը հայտարարել է ամերիկյան անօդաչու թռչող սարք խոցելու մասին
iran--amn- anodachu

Նոր միջադեպ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որը կարող է ավելի խորացնել լարվածությունը երկու պետությունների միջեւ:

Թեհրանը հայտարարել է ամերիկյան անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Press TV-ի հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները ոչնչացրել են անօդաչուն երկրի հարավային Խորմոզ-գանի նահանգում, այսինքն՝ երբ այն հայտնվել է Իրանի օդային տարածքում:

Մինչդեռ Միացյալ Նահանգների զինված ուժերի ներկայացուցիչը «Ռոյթեր» գործակալությանն ասել է, որ Թեհրանն իսկապես ամերիկյան թռչող սարք է ոչնչացրել, բայց ոչ թե Իրանի, այլ միջազգային օդային տարածքում՝ Հորմուզի նեղուցի մոտ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները