Իտալիայում մարտի 8-ը գործադուլներով են նշում

Իտալիայի խոշոր արհմիությունները հայտարարել են համազգային գործադուլ անցկացնելու մասին։
italia-gorcadul

Իտալիայի խոշոր արհմիությունները հայտարարել են համազգային գործադուլ անցկացնելու մասին՝ նվիրված կանանց միջազգային օրվան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս տարի ևս արհմիությունների Usb միավորումը մարտի 8-ին 24-ժամյա գործադուլ է հայտարարել, քանի որ կանանց հանդեպ խտրականության ու բռնության ցանկացած դրսևորման դեմ պայքարը մեր արհմիության ընդհանուր պայքարի նշանակալի մասն է»,- նշվում է հայտարարության մեջ:

Երկաթուղային փոխադրումների ոլորտում գործադուլը սկսվել է երեկ՝ կեսգիշերին, և տևելու է մինչև երեկոյան ժամը 9-ը: Գործադուլին են միացել նաև դպրոցների և համալսարանների աշխատակիցները, պատրաստ են միանալ նաև առողջապահության, քաղաքային ծառայությունների ու շինարարական ոլորտի աշխատակիցները: Հռոմում և Միլանում կդադարեցվի նաև քաղաքային տրանսպորտի աշխատանքը՝ բացառությամբ առավոտյան ու երեկոյան ժամերի:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները