ԻՊ-ը ստանձնել է Քաբուլում հեռուստաընկերության վրա հարձակման պատասխանատվությունը

Հաղորդվում է առնվազն 2 զոհի մասին
kabul-isis

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում 3 զինված անձ այսօր ներխուժել էր տեղի հեռուստաընկերություններից մեկի շենք, կրակ բացել եւ նռնակներ նետել: Աֆղանստանի անվտանգության ուժերի ձեռնարկած ու մի քանի ժամ տեւած հատուկ գործողությունն ավարտվել է: Հաղորդվում է առնվազն 2 զոհի մասին (այդ թվում՝ անվտանգության ուժերի մեկ աշխատակից): Առնվազն 20 մարդ էլ վիրավոր է:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

*

*