ԻՊ-ը հայտնել է իր պարագլխի մահվան մասին

Ավելի վաղ Իրանի զանգվածային լրատվամիջոցները տարածել են լուսանկարներ, որոնք հավաստում են ալ Բաղդադիի մահը:
ip

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահվան մասին: Հուլիսի 11-ին այս մասին հաղորդել Է sputnik-ը՝ «Աս Սումարիա» հեռուստաալիքին հղում անելով:

Նրա խոսքով՝ ԻՊ-ի զինյալները հանդես են եկել հակիրճ հայտարարությամբ, որտեղ հայտնել են իրենց պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի մասին, ինչպես նաեւ տեղեկացրել, որ շուտով կտան «նոր խալիֆի» անունը:

Ավելի վաղ Իրանի զանգվածային լրատվամիջոցները տարածել են լուսանկարներ, որոնք հավաստում են ալ Բաղդադիի մահը: Հունիսի կեսերին Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ իր օդուժի ավիահարվածների շնորհիվ ոչնչացվել են ԻՊ-ի պարագլուխը եւ 300 զինյալներ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները