ԻՊ-ը ստանձնել է Մելբուռնում իրականացված հարձակման պատասխանատվությունը

Հարձակման հետեւանքով տուժել է երեք անցորդ...
ip

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 9-ին Մելբուռնում անցորդների վրա հարձակման պատասխանատվությունը, որը կատարվել Է դանակով զինված տղամարդու կողմից:

Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Ոստիկանությունը նոյեմբերի 9-ին Մելբուռնի գործարար թաղամաս է ժամանել այն բանից հետո, երբ ավտոմեքենան մխրճվել է առեւտրի կենտրոնի շենքի մեջ ու բռնկվել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա է հարձակվել դանակով զինված մի մարդ՝ գոռալով «Ալլահ Աքբար»: Հարձակման հետեւանքով տուժել է երեք անցորդ, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է, իսկ երկուսը հիվանդանոց են տեղափոխվել դանակից ստացած վերքերով: Գրոհի ընթացքում հանցագործը հրազենային վիրավորում է ստացել ոստիկանների կողմից եւ ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Նշվում Է, որ ենթադրյալ հանցագործը Սոմալիից Ավստրալիա Է տեղափոխվել 1990-ական թվականներին:

*

*