«ԻՊ»-ը ստանձնել է Մանչեսթերում պայթյունի պատասխանատվությունը

Զոհերի թիվը հասել է 22-ի:
ahabekchutyun

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է բրիտանական Մանչեսթերում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի հետեւանքով 22 մարդ է զոհվել: Ահաբեկիչների համապատասխան տեսանյութը զետեղված է սողիալական ցանցերում, ինչի մասին հայտնել է «Ահբար Իրաք» իրաքյան ինտերնետ-պորտալը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր ցավակցությունն է հայտնել երեկ երեկոյան Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին. տեղեկացնում է The Guardian-ը: Վերջինս կատարվածը սարսափելի ահաբեկչական գործողություն է որակել:

Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» մարզադաշտի համերգային հարթակի տոմսերի վաճառքի սրահում: Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, նաև՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:

Ոստիկանությունը հայտարարել է, որ կատարվածը դիտում է որպես ահաբեկչական գործողություն:

*

*