ԻՊ-ի զինյալները լիբիացի ինը զինվորականի են գլխատել

ԼԱԲ-ի դիրքերի վրա հարձակումը տեղի է ունեցել Տրիպոլիից 500 կիլոմետր հարավ ընկած շրջանում:
ip-libia

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) դիրքերի վրա եւ գլխատել ինը զինվորականի: Այդ մասին հայտնել է զինվորականների ներկայացուցիչ գնդապետ Ահմեդ ալ Միսմարին:

«Գլխատվել են առնվազն ինը զինվորներ, նույն կերպ սպանվել են երկու խաղաղ բնակիչներ»,-հայտարարել Է գնդապետը «Ֆրանսպրես» գործակալությանը:

ԼԱԲ-ի դիրքերի վրա հարձակումը տեղի է ունեցել Տրիպոլիից 500 կիլոմետր հարավ ընկած շրջանում:

*

*