68 երկրների արտգործնախարարներ կհանդիպեն՝ համաձայնեցնելու «ԻՊ»-ի վերաբերյալ քայլերը

Ռուսաստանը չի մասնակցելու հանդիպմանը...
vashington

68 երկրների արտգործնախարարներ այսօր կհանդիպեն Վաշինգտոնում՝ համաձայնեցնելու «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը պարտության մատնելու վերաբերյալ հաջորդ քայլերը: Հանդիպումը նախագահելու է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Դա կդառնա Միացյալ Նահանգների գլխավորած հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի ամբողջական կազմով առաջին հանդիպումը՝ 2014 թվականի դեկտեմբերից ի վեր:

Ռուսաստանը չի մասնակցելու հանդիպմանը, քանի որ կոալիցիայի անդամ չէ:

*

*