ԻՊ-ն ստանձնել է Գերմանիայում գնացքի ուղեւորների վրա հարձակման պատասխանատվությունը

Գերմանիայում աֆղանցի 17-ամյա փախստականը կացնով հարձակվել է գնացքի ուղեւորների վրա:
germania-gnacq

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Գերմանիայում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը:

Գերմանիայում աֆղանցի 17-ամյա փախստականը կացնով հարձակվել է գնացքի ուղեւորների վրա: Կա 4 վիրավոր, նրանցից երեքի վիճակը ծանր է: Ոստիկանները սպանել են հարձակվողին:

Դեպքը տեղի է ունեցել Տրոյխտլինգեն կայարանից Վյուրցբուրգ տանող ճանապարհին: Ոստիկանության տվյալներով, երիտասարդը զինված է եղել կացնով եւ դանակով։ Վագոնում գտնվող մյուս 14 ուղեւորները ցնցված են:

Բավարիայի իշխանությունների փոխանցմամբ, 17-ամյա երիտասարդն ապրում էր Օքսենֆուրտ քաղաքում գտնվող առանց խնամակալի անչափահասների տանը: Նրա սենյակում գտել են «Իսլամական պետության»՝ ձեռքով նկարված դրոշը:

Միջադեպը կարող է ավելացնել ճնշումները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա, որը վերջին մեկ տարվա ընթացքում հարյուր հազարավոր միգրանտների ընդունեց երկիր, այդ թվում՝ հազարավոր աֆղանների:

*

*