Գերմանիայում 5 մարդ է ձերբակալվել՝ ԻՊ-ի հետ կապ ունենալու մեղադրանքով

Երկրում իրականացվել են հակաահաբեկչական համակարգված գործողություններ, ինչի արդյունքում 26-ից մինչեւ 50 տարեկան հինգ մարդ է ձերբակալվել:
dzerbakalutyun

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով Գերմանիայում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Երկրում իրականացվել են հակաահաբեկչական համակարգված գործողություններ, ինչի արդյունքում 26-ից մինչեւ 50 տարեկան հինգ մարդ է ձերբակալվել:

Նրանց թվում է նաեւ իրաքցի Ահմադ Աբդուլազիզ Ա-ն, որը բացահայտորեն աջակցել է Իսլամական պետությանը: Նրանց նպատակն է եղել նորակոչիկների ուղարկումը Սիրիա՝ իսլամիստների կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար:

*

*