Եվրոպոլը նախազգուշացրել է «ԻՊ»-ի ահաբեկչական նոր թիրախների մասին

Կազմակերպությունը ընտրելու է մեքենաների մեջ պայթուցիկներ տեղադրելու, առևանգումների...
ISIS-france

Եվրոպական ոստիկանությունը՝ Եվրոպոլը, նախազգուշացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է Եվրոպայում ահաբեկչական նոր թիրախներ ընտրել: Ինչպես հաղորդում է BBC-ն, եվրոպական իրավապահ մարմինների մտահոգությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԻՊ-ն վերջին շրջանում շարունակաբար պարտություններ է կրում Մերձավոր Արևելքում: Եվրոպոլի տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ կազմակերպությունը ընտրելու է մեքենաների մեջ պայթուցիկներ տեղադրելու, առևանգումների և նմանատիպ այլ մարտավարություններ:

Ըստ այդմ, անվտանգության մարմինների առավել ուժեղացված հսկողության տակ են հայտնվելու կարևոր ենթակառուցվածքները, մասնավորապես միջուկային օբյեկտները: Եվրոպոլը նաև նախազգուշացրել է, որ Սիրիայից եվրոպական տարբեր երկրներ տեղափոխված փախստականները կարող են դառնալ ԻՊ հավաքագրման հիմնական թիրախներ:

*

*