«ԻՊ»-ը ստանձնել է Մելբուռն քաղաքում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը

Ոստիկանները հաղորդագրություն էին ստացել պայթյունի մասին․․․
police
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Ավստրալիայի Մելբուռն քաղաքում պատանդառված կնոջ հետ կապված միջադեպի համար:
Տեղեկացնենք, որ հունիսի 5-ին տեղի ոստիկանները հաղորդագրություն էին ստացել պայթյունի մասին ու ժամանելով դեպքի վայր՝ շենքի սրահում հայտնաբերել էին հրազենով սպանված մի տղամարդու: Հայտնի էր դարձել, որ բնակարաններից մեկում անհայտ անձը 1 ժամից ավելի գերի էր պահել մի կնոջ։
Տապալված բանակցություններից հետո ոստիկանները սպանել էին հանցագործին եւ ազատել պատանդին: Ոստիկանության 3 աշխատակից էլ գործողության ընթացքում վիրավորվել է:

*

*