Ինտերպոլի կորած նախագահը հրաժարական Է տվել

Ինտերպոլի ղեկավարի պարտականությունները կատարելու Է ավագ փոխնախագահ Կիմ Չեն Յանը:
MengHongwei-Interpol2 (1)

Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը, որը Չինաստանում ձերբակալվել Է կոռուպցիոն գործունեության կասկածանքով, հրաժարական Է տվել: Այդ մասին նշվում է միջազգային կազմակերպության պաշտոնական Twitter-ի հաղորդագրության մեջ։

Ինտերպոլի ղեկավարի պարտականությունները կատարելու Է ավագ փոխնախագահ Կիմ Չեն Յանը Հարավային Կորեայից: Նոր նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերին Դուբայում՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 87-րդ նստաշրջանում, նրան կընտրեն երկու տարով:

Մեն Հունվեյի անհետանալու մասին հաղորդվել էր հոկտեմբերի 5-ին: 64-ամյա Հունվեյը սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայից մենել էր Չինաստան, եւ այն ժամանակվանից կապի մեջ չԷր մտնում:

Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ նա Չինաստանի իշխանությունների կողմից ձերբակալվել Է կոռուպցիոն գործունեության կասկածանքով:

 

*

*