Ինտերպոլը նոր ղեկավար ունի

Ընտրությունները կայացել են Դուբայում՝ Ինտերպոլի 87-րդ Գլխավոր ասամբլեայում:
kim-chen-on-interpol (1)

Ինտերպոլի նախագահի պաշտոնակատար Կիմ Չոն Յանը ընտրվել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նոր ղեկավար: Այդ մասին նշված է կազմակերպության Twitter-ի պաշտոնական էջում:

«Կիմ Չոն Յանը՝ Կորեայի Հանրապետությունից, Ինտերպոլի նախագահ է ընտրվել երկամյա ժամկետով»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ընտրությունները կայացել են Դուբայում՝ Ինտերպոլի 87-րդ Գլխավոր ասամբլեայում:

Հոկտեմբերից Կիմ Չոն Յանը կատարում էր Ինտերպոլի ղեկավարի պարտականությունները՝  Մեն Հունվեյի պաշտոնաթողությունից հետո: Սեպտեմբերի 25-ին վերջինս մեկնել էր Չինաստան, որտեղ ձերբակալվել էր կոռուպցիայի կասկածանքով։

*

*