Հայտնաբերվել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության անհետ կորած համարվող լրագրող Մարգարիտա Իգնատովան

Աղջիկը դուրս էր եկել տնից կիրակի առավոտյան ու մինչ այժմ կապի դուրս չէր եկել․․․
rusastan-vostikanutyun

Մոսկվայի ոստիկանությունը գտել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության անհետ կորած համարվող լրագրող Մարգարիտա Իգնատովային։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Աղջիկը դուրս էր եկել տնից կիրակի առավոտյան ու մինչ այժմ կապի դուրս չէր եկել հարազատների հետ։ Նրա մոտ գումար, հեռախոս ու փաստաթղթեր չէին եղել։

Մինչեւ նրա հայտնվելը՝ քննչական կոմիտեն սպանության վերաբերյալ քրգործ էր հարուցել։

*

*