Ղրղզստանում կործանված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 37-ի (լուսանկարներ)

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հունվարի 17-ը սգո օր է հայտարարել:

 

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքի օդանավակայանի մերձակայքում՝ բնակելի ավանում, կործանված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 37-ի: Նրանց մեծ մասը հենց այդ ավանի բնակիչներն են: 15 մարդ, այդ թվում 6 երեխա, հոսպիտալացվել է:  Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հունվարի 17-ը սգո օր է հայտարարել:

Թուրքական ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը Հոնկոնգից թռչում էր Ստամբուլ: Այն վթարի է ենթարկվել հունվարի 16-ի վաղ առավոտյան՝ ընկնելով ամառանոցային բնակելի ավանի վրա: Ավիաաղետի հետեւանքով ավերվել է ավելի քան 15 բնակելի տուն: Նախնական տվյալներով, ինքնաթիռը կործանվել է օդաչուի սխալի պատճառով: Ավիաաղետի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

*

*