Մալդիվներ ուղեւորվող ինքնթիռը վթարային վայրէջք է կատարել

Ըստ հնդկական ԶԼՄ-ների, օդանավում ծուխ է նկատվել:
inqnatir

Emirates ավիաընկերության Դուբայից Մալդիվներ ուղեւորվող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Հնդկաստանի Մումբայ քաղաքում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ավիաընկերությանը:

«Օդանավն ուղղությունը փոխել է տեխնիկական անսարքությունների հետեւանքով»,- նշված է ընկերության հաղորդագրությունում:

Նշվում է, որ բոլոր ուղեւորները արդեն իջեցվել են ինքնաթիռից եւ գտնվում են անվտանգ գոտում: Այժմ ինքնաթիռը զննվում է, թռիչքը կիրականացվի վեց ժամ անց:

Ըստ հնդկական ԶԼՄ-ների, օդանավում ծուխ է նկատվել:

*

*