Հյուսիսային Մակեդոնիայում չորս մարդ, այդ թվում՝ 2 երեխա է զոհվել ինքնաթիռի կործանման հետեւանքով

Օդանավում գտնվող ընտանիքը Բուլղարիայից էր:
inqnatir

Հյուսիսային Մակեդոնիայում ընտանիքի չորս անդամ, այդ թվում՝ երկու երեխա Է զոհվել «Չեսնա» թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով, տեղեկացում է «Ինտերֆաքս»-ը:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն ապրիլի 2-ի երեկոյան լեռներում աղետի Է ենթարկվել եղանակային վատ պայմանների պատճառով: Օդանավում գտնվող ընտանիքը Բուլղարիայից էր: Ինքնաթիռի ընկելու վայրը դժվարամատչելի տեղանքում Է: Փրկարար գործողությունն սկսվել Է լուսաբացին: Բուլղարիայի ԱԳ նախարարությունում ճշտել են, որ ինքնաթիռն ուղեւորվում Էր Սոֆիա:

*

*